ԱՄՆ-ի նախագահը Պուտինին անվանել է մարդասպան․ պատասպանը չի ուշացել

Wpfreeware 6:49 AM Technology

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իր հասցեին ուղղված՝ ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի խոսքերին՝ փոխանցում է РИА Новости-ն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինը «պատասխան է տալու ընտրություններին միջամտելու համար»: Լրատվամիջոցները նաև պնդում են, որ լրագրողների հետ զրույցում Բայդենը ռուս պաշտոնակցին անվանել է «մարդասպան»:

Մեկնաբանելով  ամերիկացի պաշտոնակցի աղմկահարույց արտահայտությունը՝ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ երբ գնահատական ենք տալիս ուրիշ մարդկանց ու պետությունների, նման է հայելուն նայելուն:

Վլադիմիր Պուտինը նշել է. «Ես նրան կասեի՝ առողջ եղեք»:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վլադիմիր Պուտինի մասին արտահայտությունն անվանել է «շատ վատ»։

«Միանշանակ, նա չի ցանկանում կարգավորել մեր երկրի հետ հարաբերությունները, և այսուհետև ելնելու ենք հենց դրանից»,-հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման արտահայտություն դեռևս չի եղել:

Similar Post You May Like

ԼՐԱՀՈՍ